Չինաստանի իշխանությունները անձին ճանաչելու համակարգ են ստեղծում

348

Չինական իշխանությունները ստեղծում են անձին ճանաչելու համակարգ, որը կարող է օգտագործվել «կասկածելի մարդկանց» հետևելու համար։ Արտասահմանցի ուսանողները, ներգաղթյալները և օտարերկրյա լրագրողները կարող են դասվել «կասկածելիների» շարքում։

Համակարգը, ինչպես գրում են զանգվածային լրատվամիջոցները, կփորձարկվի Չինաստանի Հենան նահանգում։

Չինաստանի իշխանությունները «կասկածելի մարդկանց» բաժանում են լուսացուցային համակարգով՝ կանաչներ, դեղիններ և կարմիրներ։ Նրանց կհետևեն դեմքերը ճանաչելու տեխնոլոգիաների և հազարավոր տեսախցիկների օգնությամբ։

Համակարգը կաշխատի տարբեր ցուցակների մարդկանց ակտիվության համապատասխան։ Այսպես, եթե կարմիր ցուցակում գտնվող լրագրողը պատրաստվում է մեկնել Հենան և դրա համար տոմս է գնում, նրան կձերբակալեն։ Դեղին ցուցակի մարդուն պարզապես կհետևեն տեղում, իսկ կանաչ ցուցակի մարդիկ պետության համար վտանգ չեն ներկայացնում, և նրանց նկատմամբ ուշադրությունը նվազագույնը կլինի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըMarca. Հայտնի է Լա Լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
Հաջորդ հոդվածը«Ֆրանսիական Թրամփը»՝ իսլամի և ֆեմինիզմի հակառակորդը, կմրցի Մակրոնի հետ