‘Չինաստանի ոստիկանությունը հետաքննում է վիետնամցի հարսնացուների անհետացումը’

999

Չինաստանի ոստիկանությունը հետաքննում է Վիտնամից ավելի քան 100 կանանց անհետացման գործը, ովքեր ամուսնացել են չինացի տղամարդկանց հետ հյուսիսային Հեյբեյ նահանգի փոքրիկ մի քաղաքում: Անհետացել է նաև խնամախոսուհին՝ Վիտնամի քաղաքացուհի, որը դրամական փոխհատուցման դիմաց (յուրաքանչյուր հարսնացուի համար՝ 100 հազար յուան կամ մոտավորապես 16 հազար դոլար) կանանց ծանոթացրել է իրենց ապագա ամուսինների հետ:

Ոստիկանությունը չի բացառում, որ կանանց անհետացման ետևում կազմակերպված հանցավոր խմբավորում է կանգնած:

Չինաստանի գյուղական վայրերում «մեկ երեխայի» ժողովրդագրական քաղաքականությունը գենդերային անհավասարկշռություն է  ստեղծել. 118 տղայի  դիմաց՝ ծնվում է մոտավորապես 100 աղջիկ: Ինչպես պարզաբանում են չինական լրատվամիջոցները, չինացի հարսնացուն թանկ է նստում աղքատ գյուղական վայրերում բնակվող չինացի տղամարդկանց վրա՝ առնվազն 400 հազար յուան: Ուստի կանանց պակասը չինացի տղամարդիկ սկսել են լրացնել արտասահմանից կին գնելով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում սկսել են ձերբակալել ցուցարարներին, ովքեր հրաժարվում են լքել բարիկադները’