Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում փակել Գուանտանամոյի բանտը

434

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը և պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր թույլ են տվել և անմիջականորեն իրականացրել կալանավորների խոշտանգումներ, չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Ավելի վաղ ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը հերթական անգամ ամերիկյան իշխանություններին հորդորել է հնարավորինս արագ փակել ԿՀՎ բանտը Գուանտանամոյում։

«Իրականում ԱՄՆ-ի գաղտնի բանտեր կան ամբողջ աշխարհում, և Գուանտանամոյի կալանավայրն ընդամենը այսբերգի գագաթն է։ Ամերիկյան «սև բանտերը», ինչպիսին Գուանտանամոն է, մշտապես հիշեցնում են ԱՄՆ-ի հանցագործությունների մասին մարդու իրավունքների ոլորտում»,- հայտարարել է դիվանագետը։

Միջազգային ահաբեկիչների համար նախատեսված բանտը Գուանտանամոյի ռազմաբազայում ստեղծվել է 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի քան տասը տարի առաջ հրամանագիր էր ստորագրել Գուանտանամոյի բանտը փակելու մասին, սակայն չկարողացավ դա անել, որովհետև Կոնգրեսը հրաժարվեց ֆինանսավորել բանտի լուծարումը։ Հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը ձևականորեն չեղարկեց Օբամայի հրամանագիրը, թեպետ Գուանտանամոյում նոր կալանավորներ չհայտնվեցին։ Բայդենի վարչակազմը հայտարարում է, որ ցանկանում է փակել բանտը, սակայն չի ճշտում, թե երբ է դա արվելու։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌադայի նախկին պատգամավոր․ «Զելենսկին թունդ վիրավորել է Մերկելին»
Հաջորդ հոդվածըՈւկրաինացին Պոռոշենկոյի պատկերով դաջվածք է արել հետույքին