‘Չինաստանն այլեւս մահապատժի ենթարկվածների օրգանները փոխպատվաստման չի ուղարկի’

768

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոյեմբերից դադարեցնում են մահապատժի ենթարկված հանցագործների օրգանները փոխպատվաստման պտակակներով օգտագործելու պրակտիկան, փոխանցում է BBC-ն:

Առողջապահության նախարարությունը արդեն մշակում է հետմահու կամավոր դոնորության ազգային հայեցակարգը: Հետմահու դոնորությունը Չինաստանում թույլ զարգացած է, որովհետեւ տեղի բնակիչներից շատերը համոզված են, որ իրենց մարմինները մահվանից հետո պետք է զմռսել ամբողջապես՝ առանց որեւէ օրգան հեռացնելու:

Երկար տարիների ընթացքում Չինաստանի իշխանությունները թաքցնում էին սպանված հանցագործների օրգաններն օգտագործելու փաստը եւ խոստովանել են այդ մի քանի տարի առաջ: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկայում կաթնասունների նոր տեսակ են հայտնաբերել՝ օլինգիտո’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Տղաներին զգուշացրել եմ, որ մինչև սեպտեմբեր պետք է ամեն ինչ անեն’