‘Չինաստանն ստեղծել է գերրձայնային հրթիռ, որն ընդունակ է ճեղքել ամերիկյան ՀՀՊ համակարգը’

955

Չինաստանն առաջին անգամ փորձարկել է հիպերձայնային հրթիռ՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո դառնալով երրորդ երկիրը, որն այդքան հեռու է գնացել նման կարգի զենքի ստեղծման ճանապարհին: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության կարճ հաղորդագրության մեջ ընդամենը խոսվում է փորձարկման գիտական բնույթի և դրա հաջող արդյունքի մասին:

Հրթիռի փորձարկման մասին հունվարի 13-ին առաջինը հաղորդել է Washington Free Beacon-ը, որի տվյալներով՝ հրթիռն արձակվել է հունվարի 9-ին: Համացանցում հայտնված ու չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռի արագությունը 10 անգամ գերազանցում է ձայնի արագությանը:  Washington Free Beacon պարբերականը նշում է, որ նման հրթիռը միանգամայն ընդունակ է ճեղքել ամերկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը և հիպերձայնային արագությամբ ու համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ կետային հարվածներ հասցնել, ինչը նրան պակաս խոցելի է դարձնում ՀՀՊ համակարգի համար:

BBC-ն նշում է, որ փորձարկումների մասին այս հաղորդումները մտահոգել են ԱՄՆ կոնգրեսին: Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ  Հովարդ Մաքկեոնը մի շարք այլ կոնգրեսականներ հանդես են եկել հայտարարությամբ, որում քննադատել են պաշտպանության ծախսերի կրճատումները և նշել, որ նման փորձարկումներն այն բանի ապացույցն են, թե ԱՄՆ-ը սկսում է ետ մնալ բարձր ճշգրտության ոչ միջուկային ռազմավարական միջոցների ոլորտում, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում ընդունված օրենքները երկիրը դարձնում են ոստիկանական բռնապետություն’
Հաջորդ հոդվածը‘Սուդանցին ցրտահարության հետևանքով մահացել է ռուսաստանա-էստոնական սահմանին’