‘Չինաստանում արգելել են Մաոյի՝ ուորհոլյան դիմանկարները’

907

Մաո Ցզեդունի տասը դիմանկարները Չինաստանի մշակույթի նախարարության խնդրանքով կհանվեն Էնդի Ուորհոլի ցուցահանդեսից, որը 2013 թ. կհյուրընկալվի Չինաստանում, հաղորդում է Bloomberg-ը: Փիթսբուրգում Էնդի Ուորհոլի թանգարանի տնօրեն Էրիկ Շայները ափսոսանք է հայտնել այդ առթիվ՝ նկատելով, որ  Մեծ ուսուցչի պատկերումն այսօր չափազանց տարածված է չինական ժամանակակից արվեստում, իսկ փոփ-արթի դասական Ուորհոլը, իր մետաքսագրություններում պատկերելով Մաոյին, ամենևին էլ չի ուզեցել  անհարգալից վերաբերմունք դրսևորել նրա նկատմամբ:

Նկարչի մահվան 25- ամյա տարելիցին նվիրված և ասիական 26-ամսյա շրջայցի շրջանակներում անցկացվող «Էնդի Ուորհոլ. հավերժության 15 րոպե» ցուցահանդեսն արդեն եղել է Սինգապուրում, Հոնկոնգում, այնուհետև մեկնելու է Շանհայ, Պեկին և Տոկիո : Ցուցահանդեսում ներկայացված են մոտավորապես 300 ցուցանմուշներ: Սինգապուրում ցուցահանդեսն ունեցել է 175 այցելու. համեմատության համար՝ Փիթսբուրգում մեկ տարում ցուցահանդես է այցելում մոտավորապես 120 հազար մարդ:

Նախորդ հոդվածը‘Նիլ Ուորնոկ. Եվ դեռ այսքանից հետո Բենիտեսը ինձ սպառնում էր’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ նախագահական ընտրությունների համար հավաքագրում է դիտորդների’