‘Չինաստանում ընդունված նոր կանոնը կստիպի տղամարդկանց զուգարանում «ավելի դիպուկ» լինել’

1024

Չինաստանի հարավի Շենչժեն քաղաքի իշխանությունները հանրային զուգարաններից օգտվելու նոր կանոններ են սահմանել, փոխանցում է BBC-ն:

Հաջորդ ամսվանից սկսած՝ ցանկացած ոք, ով կմիզի զուգարանակոնքից դուրս, կտուգանվի 16 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով: Քաղաքային իշխանությունների այս որոշումը տեղական թերթերում եւ սոցիալական ցանցերում ծաղրի եւ տարատեսակ քննարկումների առարկա է դարձել:

Շատերի համար նոր կանոնները չափազանց քմահաճ են թվում, ավելի հաճախ, սակայն, հետաքրքրվում են, թե ինչպես պետք է իշխանությունները հետեւեն նոր կարգի պահպանմանը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում բժիշկները կջանան բուժել 610 կգ ունեցող հիվանդին ‘