‘Չինաստանում ձերբակալվել են Louis Vuitton և Hermes կեղծ պայուսակներ արտադրողները. Հանցագործները հասցրել էին 1 մլն հատ կեղծիք արտադրել’

1009

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 73 հանցագործի, ովքեր զբաղվում էին Louis Vuitton և Hermes բրենդային պայուսակների կեղծմամբ և առաքմամբ արտասահման, հայտնում է РИА Новости-ն ։

Չինացի և ամերիկացի իրավապահների համատեղ հատուկ գործողությունն անցկացվել է Չինաստանի մի շարք շրջաններում: 37 ընդհատակյա ձեռնարկություններից առգրավվել է ավելի քան 20 հազար կեղծված պայուսակ։ Կեղծված արտադրանքի հիմնական մասը խմբավորումն արտահանում էր ԱՄՆ և Մերձավոր Արևելքի երկրներ։

Ընդհանուր առմամբ, ինչպես ենթադրում են Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունում, հանցագործներն արտադրել են մոտ 1 մլն կեղծ ապրանք։ Ոստիկանությունն առգրավել է նաև սարքավորումներ և խմբավորման անդամներին պատկանող բանկային քարտերը։ Կեղծիքների գնի և որակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա Թուրքիայում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման և Քլինթոնը ժամանել են Մյանմա և 170 միլիոն դոլար խոստացել’