‘Չինաստանում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ կինը ‘

300

Չինուհի Յաո Դեֆենը, որ հայտնի էր որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին, մահացել է 41 տարեկան հասակում: Մահը վրա է հասել գլխուղեղի ուռուցքից, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006 թ. և հեռացվել, սակայն մեկ տարի անց  կրկին ի հայտ էր եկել:

2010 թ. Յաո Դեֆենը տեղ էր գրավել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ կինն իր 2,33 մետր հասակով: Մահվան պահին նրա հասակը կազմել է 2,36 մետր.  հասակի անդադար աճման պատճառը գլխուղեղի ուռուցքն էր:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Յուվենտուսի» հետ խաղից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի սպանդի զոհերի հարազատները վաղը բողոք են արտահայտելու ԵՊՀ պատմության ֆակուլտետում ‘