‘Չինաստանում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ կինը’

965

Չինուհի Յաո Դեֆենը, որ հայտնի էր որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին, մահացել է 41 տարեկան հասակում: Մահը վրա է հասել գլխուղեղի ուռուցքից, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006 թ. և հեռացրել, սակայն մեկ տարի անց  կրկին ի հայտ էր եկել:

2010 թ. Յաո Դեֆենը տեղ էր գրավել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ կինն իր 2,33 մետր հասակով: Մահվան պահին նրա հասակը կազմել է 2,36 մետր.  հասակի անդադար աճման պատճառը գլխուղեղի ուռուցքն էր:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխության պատասխանատվությունը դրել է զարգացած երկրների վրա’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյանը հիվանդանոցում, որտեղ բուժվում է դերասան Սերգեյ Գրիգորյանը (Տեսանյութ)’