‘Չինաստանում Պանդան կգուշակի Աշխարհի առաջնության խաղի արդյունքները’

946

Գերմանացի ութոտնուկ Պաուլի հետքերով այս  անգամ կգնա  հսկայական Պանդայի ձագուկը, որ կդառնա Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության արդյունքների «գուշակը»:

 

Երիտասարդ արջուկը, որը դեռ երկու տարեկան էլ չկա, կփորձի գուշակել աշխարհի առաջնության խաղերի արդյունքները:

Պանդան խաղերը կգուշակի՝ բարձրանալով ծառը և ընտրելով այնտեղ դրված սնունդը:

Փոքրիկ արջուկը «կաշխատի» հատուկ այս կենդանիների ուսումնասիրման համար նախատեսված գիտական կենտրոնում, որ գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում:

Խմբային  փուլից առաջ արջուկին կառաջարկվեն երեք տարբեր սննդամթերքով լի զաբյուղներ, որոնք կխորհրդանշեն հաղթանակ, պարտություն կամ ոչ- ոքի:

Փլեյ –оֆֆ փուլում գուշակությունն այլ կերպ կիրականացվի. Պանդան կբարձրանա ծառերի վրա, որոնք նշված կլինեն մասնակից երկրների դրոշներով:

Չինաստանում կարծում են , որ փոքրիկ Պանդան բոլոր հնարավորություններն ունի համաշխարհային ճանաչման հասնելու և առաջ անցնելու հանրահայտ ութոտնուկ Պաուլից, որը ժամանակին գուշակել էր 2010 թվականի աշխարհի առաջնության բոլոր խաղերի արդյունքները:

Այս նորությունը շատերին է ուրախացրել. չէ՞ որ այդ գուշակն այնքան սիրունիկն է: «Քանի դեռ գուշակելու այս արարողությունը չի խաթարի նրա կյանքը, կարելի է ուրախ անցկացնել ժամանակը: Եկեք տեսնենք՝ կգուշակի՞ արդյոք այդ հրաշքը մեր ազգային հավաքականների արդյունքները: Բացի դրանից, կարևոր էլ չէ՝ ճիշտ կգուշակի, թե սխալ, միևնույն է, մարդկանց շատ դուր կգա այդ քնքուշ կենդանին»,-այսպես են արձագանքել Պանդայի գուշակ լինելու լուրին մարդիկ:

 

Նախորդ հոդվածը‘Գիշերային անվանափոխումները կարող են սովորական դառնալ. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ Բյուրոն Սիրիայի հարցով դիմում է Արեւմտյան պետություններին ‘