‘Չինաստանում վրեժից դրդված տղամարդը վրաերթի է ենթարկել 23 դպրոցականի’

1410

Չնաստանի Հեբեյ արվարձանում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23 դպրոցականների: Երեխաներից 13-ը տարբեր կարգի վնասվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Բախումից հետո մեքենայի վարորդ Ինյ Տեցզյունը փորձել է այրել իր մեքենան, որի սրահում գազի բալոն և հրավառության համար անհրաժեշտ պայթուցիկ նյութեր են գտնվել, սակայն, բարեբախտաբար, ժամանակին վրա հասած իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել պայթյունը:

Ոստիկանությունը ձերբակալել է Տեցզունին: Բժշկական փորձաքննության արդյունքում հանցագործի օրգանիզմում ալկոհոլի կամ հոգեմետ միջոցների ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների մեքենայի վարորդը վրեժից դրդված է վրաերթի ենթարկել երեխաներին: Երեք տարի առաջ Տեցզունի աղջիկը սպանվել էր, և  Ինյը բազմաթիվ անգամ դժգոհություն է հայտնել հանցագործների նկատմամբ չափազանց մեղմ պատժամիջոց կրառելու կապակցությամբ: Քննչական մարմինների կարծիքով, դպրոցականների նկատմամբ մահափորձ կատարելու միջոցով Ինյ Տեցզունը ցանկացել է վրեժ լուծել ողջ հասարակությունից:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ 2013» Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի հատուկ հանձնաժողովի կողմից’