‘Չինաստան. Շանհայում ամանորյա հրմշտուքի մեջ 35 մարդ է զոհվել (տեսանյութ)’

1214

Շանհայում ամանորյա տոնակատոարության ժամանակ սկսված հրմշտուքի մեջ զոհվել է 35 մարդ, 42 հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել են չինական զանգվածային լրատվամիջոցները:

Հրմշտոցն սկսվել է կեսգիշերից մի քանի րոպե առաջ, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ առափնյակում հավաքված հսկայական բազմության մեջ ինչ-որ խուճապ է առաջացել: Ոստիկաննները, շղթա կազմած, փորձել են զսպել ամբոխի ճնշումը, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել վիրավորներին:

Միջադեպի պատճառներն առայժմ պարզ չեն: Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ’
Հաջորդ հոդվածը‘Մերկել. ԵՄ-ն Ռուսաստանին թույլ չի տա պառակտել Եվրոպան’