‘Չինացիները տարան Բեռլինալեի «ավարը» ‘

1349

64-րդ Բեռլինալեի Գլխավոր մրցանակին է արժանացել չինացի Յանան Դյաոյի «Սեւ ածուխ, բարակ սառույց» (Bai ri yan huo) ֆիլմը: Ֆիլմը պատմում է սովորական ոստիկանի մասին, ով քննում է Չինաստանում տեղի ունեցած մի շարք առեղծվածային սպանություններ: Ոստիկանները սկսում են զբաղվել մարդասպանների որոնումներով: Նրանցից երկուսը սպանվում են, երրորդը՝ վիրավորվում է: Հետո լքում է ոստիկանության շարքերը եւ դառնում է պահակ: Հինգ տարի անց առեղծվածային սպանությունների նոր ալիք է սկսվում:

Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Լյաո Ֆանը եւս անմրցանակ չի մնացել. դերասանն արժանացել է Արծաթե արջի:

Չինական կինեմատոգրաֆի տրիումֆը, սակայն, Բեռլինալեում այսքանով չի ավարտվել: Կինոօպերատոր Ցզյան Ցզենը արժանացել է լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին՝ «Կույր մերսում» ֆիլմի համար:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել ճապոնուհի Հարու Կուրոկին: Դերասանուհին «Փոքրիկ տունը» ֆիլմում նկարահանվել է սպասուհու դերում:

Կինոփառատոնի Գրան պրիին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսենը՝ «Գրանդ-Բուդապեշտ հյուրանոցը» ֆիլմի համար:

Հիշեցնենք, որ այս տարվա Բեռլինալեին մասնակցել են 20 ֆիլմեր՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից:

Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը անց է կացվել «Բեռլինալե պալատում»՝ 1.6 հազար հյուրերի մասնակցությամբ:

Առաջին կինոդիտումը Բեռլինում բացվել է 1951 թվականին՝ ԱՄՆ բանակի սպա Օսկար Մարտեի նախաձեռնությամբ: Վերջինս դաշնակիցների զինված ուժերում զբաղվում էր կինոմատոգրաֆի հարցերով: Հետագայում Բեռլինալեն մեծ հռչակ ձեռք բերեց, որտեղ բազմիցս են այցելել են համաշխարհային կինոաստղերը: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Բոլշեւիկի վերջինն ա լավ, նիմֆոմանուհու` բավարարվածը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ ՀԿ-ի գծով հատուկ ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու առաջարկ է արել’