‘Չինացի անվանի լուսանկարչին Սինցզյան մեկնելուց հետո ոչ ոք չի տեսել’

1269

Չինացի հայտնի լուսանկարիչ Լու Գուանի կինը տեղեկացրել է, որ իր ամուսինը անհետացել է Չինաստանի իշխանությունների խիստ վերահսկողության տակ գտնվող Սինցզյան նահանգ մեկնելուց հետո:

Լու Գուանին, որն ապրում է Նյու Յորքում, հոկտեմբերին հրավիրել են Սինցզյան՝ մասնակցելու մի քանի մշակութային միջոցառումների: Կինը տեղեկացրել է, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել է նոյեմբերի 3-ին: Ավելի ուշ չինացի պաշտոնյաները նրան հայտնել են, որ Լու  Գուանին ձերբակալել են ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները: Լուսանկարչի կինը BBC-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ չգիտի, թե ամուսինն ինչ կարող է արած լինել, որը կարող էր զայրացնել չինական իշխանություններին:

Լու Գուանը World Press Photo ֆոտոլրագրողների միջազգային մրցույթի եռակի դափնեկիր է, նրա ուշադրության կենտրոնում են եղել շրջակա միջավայրի և չինական հասարակության թեմաները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ «Բոկա Խունիորս»-ի խաղացողը վախենում է, որ իրեն կսպանեն’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևողականորեն հայտնել էր Լևոն Տեր-Պետրոսյանը’