‘Չինգիզ Այթմատովի մրցանակի են արժանացել ռեժիսոր Կոնչալովսկին և Ղազախստանի նախագահը’

867

Նախօրեին՝ Չինգիզ Այթմատովի ծննդյան օրը, Լոնդոնում հայտարարվել են մեծ գրողի անունը կրող մրցանակի դափնեկիրների անունները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նման պատվի են արժանացել ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին (1965 թ. Այթմատովի «Առաջին ուսուցիչը» վեպի էկրանավորման համար ), Ղազխստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ( կյանքի դժվար տարիներին գրողին օգնություն ցուցաբերելու համար), ղրղըզ դերասանուհի Նատալյա Արինբասաևան ( ղրղըզ կնոջ կերպարը մարմնավորելու համար), թուրքական մշակութային կենտրոնը և լոնդոնյան գրադարանը (թուրքերեն և անգլերեն լեզուներով Այթմատովի ստեղծագործությունների լավագույն հավաքածուների համար):

Չինգիզ Այթմատովի միջազգային մրցանակն Այթմատովի ակադեմիայի կողմից սահմանվել է անցյալ տարի: Ժյուրիի կազմում ընդգրկված են յոթ գիտնականներ Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ղազախստանից: Դափնեկիրներ են դառնում այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք լավագույնն են ճանաչվում գրողի ստեղծագործական ժառանգությունը ներկայացնելու հարցում:

Նախորդ հոդվածը‘Իրանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Թառը ադրբեջանական գործիք չէ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան’