‘Չինովնիկը բողոքի ակցիայի մասնակցին. Պաշոլ վոն, հերիք եղավ, բո՛լ եղավ. Մամուլ’

1062

«Հայաստանի կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը երեկ վիրավորել է կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդը». ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացու հետ զրույցում նա հունից դուրս է եկել ու ասել. «Ես պարտավոր չեմ որևէ փաստաթուղթ ներկայացնել։ Պաշոլ վոն, հերիք եղավ, բո՛լ եղավ»։ Սա, թերևս, առաջին դեպքը չէ, երբ չինովնիկը վիրավորում է մարդկանց։

Թերը հավելում է. «Բայց կառավարության ներկայացուցչի նման պահվածքն աչքի է ընկնում հատկապես Սերժ Սարգսյանի խոսքերի ֆոնին։ Հիշո՞ւմ եք, նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթներից մեկում նա ասաց, թե պետական պաշտոնյաներից պահանջում է ՀՀ քաղաքացու հետ խոսել «դուք»–ով։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր ընթացիկ դասախոսությունների ժամանակ մշտապես խոսում է քաղաքացիներին սիրելու և հարգելու անհրաժեշտության մասին։ Բայց ի՞նչ։ Գործադիր մարմնի աշխատակիցն իրեն անհարիր պահվածք է դրսևորում ու դեռ շարունակում է պետբյուջեից վարձատրվելով աշխատել»։

Նախորդ հոդվածը‘Կրիմինալը՝ կրիմինալի մասին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսական անկումը այլևս հնարավոր չէ թաքցնել. Մամուլ’