‘Չինովնիկները բուժվում են արտասահմանում, իսկ աղքատները «տառապում» են Հայաստանում. Մամուլ’

1094

Նախորդ շաբաթ բուժման նպատակով եռօրյա հանգստի մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծեց, թե առողջական խնդիրներով որ երկիր է մեկնել: Մինչդեռ հետաքրքիր է իմանալ, թե հատկապես որ երկրի առողջապահական ոլորտին է վստահում վարչապետը ավելի, քան իր կառավարած երկրի առողջապահական համակարգին:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Տ.Սարգսյանը հետազոտվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Սակայն կառավարության ղեկավարի խոսնակը հերքեց լուրը՝ «ոչ»: Այդ դեպքում կասե՞ք, թե որ երկրում է նախընտրում բուժվել կամ հետազոտվել ՀՀ վարչապետը և ինչու Հայաստանի բժիշկներին չի վստահում: Այս հարցին Հարություն Բեnբերյանը պատասխանեց. «Մենք, այդ հարցի հետ կապված, արդեն պարզաբանում տվել ենք և չենք ցանկանում կրկին անդրադառնալ»: Դե իհարկե, հո վարչապետի խոսնակն էլ չէ՞ր գովազդելու այլ երկրների կլինիկաները:

Նկատենք՝ միայն վարչապետը չէ, որ բուժվում է արտասահմանում: Սերժ Սարգսյանից սկսած` գրեթե բոլոր մանր ու միջին չինովնիկները հիվանդանալուն պես վազում են եվրոպական կլինիկաներ՝ ապահով և վերջնական բուժում ստանալու: Իսկ միջին ու աղքատ խավի ներկայացուցիչները ստիպված են լինում «տառապել» Հայաստանում: Ուշագրավն այն է, որ ՀՀ առողջապահական համակարգի բարելավման, կատարելագործման հարցերով չինովնիկներն առանձնապես չեն մտահոգվում: Կարևորը՝ իրենք փող ունեն դրսում բուժվելու համար, «թքած» մյուսների վրա: Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղված ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն:

Նախորդ հոդվածը‘Երևանցիները ենթարկվում են կտտանքների, բայց քաղաքապետարանում գիտեն մարդկանց դրությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նախկին ոտիկանապետը չի հրաժարվել Վարդանիկի դեմ ցուցմունք տալուց. Մամուլ’