‘Չիրո Իմոբիլե.««Նապոլիի» մարզահագուստով հանդես գալը միշտ եղել է իմ երազանքը»’

2614

«Սեւիլիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Դորտմունդի «Բորուսիային», մեկնաբանել է տեղեկատվությունն, ըստ որի նրա ծառայություններով հետաքրքրվում է «Նապոլին»:

-«Նապոլիի» մարզահագուստով հանդես գալը միշտ եղել է իմ երազանքը: Ես երկրպագում եմ «Նապոլիին»:

Ինձ դուր է գալիս «Սեւիլիայում» խաղալը: Սա դրական փորձ է, տեսնենք, թե ինչ կլինի հունվարին»,- նշել է Իմոբիլեն:

Հավելանենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ծնվել եւ մեծացել է Նեապոլում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 7 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը հաստատել է «Մանչեսթեր Սիթիի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը’
Հաջորդ հոդվածը‘Մենդեշ. «Մոուրինյոն այժմ Բրազիլիայում է»’