ՉԻ. ԱԽՔ, կակայա ժեխշչինա, կակայա ժեխշչինա․․․

2541

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում հայտարարել է, թե Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին։ Ընդ որում, լրագրողի ճշտող հարցին՝ «պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է», պատասխանել է՝ «պատկանում է»։

ԱԽՔ-ի հայտարարությունը, իհարկե, անհեթեթություն է, բայց նիկոլական Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անհեթեթ մտքերի բարձրաձայնման փաստն ինքնին իր մեջ «տեղեկատվական ինտրիգ» չի պարունակում (ճիշտ այնպես, ինչպես չեն պարունակում, ասենք, «երկինքը կապույտ է» կամ «արևը շողում է» արտահայտությունները)։ Այլ հարց է, թե ամեն անգամ կոնկրետ ի՞նչ նպատակով է դուրս հորդում հերթական հիմարությունը։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ հիմնավորմամբ է «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է» հայտարարող իշխանությունը հիմա էլ ասում` «Կոռնիձորից այն կողմ Ռուսաստան է»։ Թե՞ որոշել են «հարսի բարեմասնություններով փեսուն լավություն անել» ու փաստացի Ռուսաստանի անունից Ադրբեջանին տարածքային պահանջներ են ներկայացնում՝ հույս ունենալով, որ Ռուսաստանը կուլ կտա խայծը և ադրբեջանցիներին կվռնդի «իր ինքնիշխան տարածքից»։ Ընդ որում՝ այն նույն Ռուսաստանը, որը հայտարարել է, թե «Ղարաբաղը դե յուրե Ադրբեջան է»։ Կամ՝ մտքներով չի՞ անցել, որ «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին» ասելուց հետո ռուսները շատ հանգիստ կասեն՝ «դե եթե Ռուսաստանին է պատկանում, ուրեմն մենք էլ կորոշենք՝ այնտեղ անցակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ, ինչո՞ւ եք քթներդ խոթում մեր ներքին գործերի մեջ»։ 

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԲայդենին կարող են խանգարել տարիքը և Ֆլորիդայի նահանգապետը
Հաջորդ հոդվածըԱԱ․ Յան Նեպոմնյաշչին ու Դին Լիրենը 13-րդ պարտիան ավարտեցին ոչ ոքի