ՉԻ. Ինքնախոստովանական ցուցմունքների հերթը Վարդան Օսկանյանինն է

843

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե եթե 2018-ից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը, ինքը հնարավորություն ունենար հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրան խորհուրդ էր տալու համաձայնվել «փաստաթղթի ստորագրման դեպքում» Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, իսկ 3-5 տարվա ընթացքում՝ Նաև Լաչինի և Քելբաջարի շրջանները (բացի 20 կիլոմետրանոց միջանցքից)։ 

Հետին թվով կառուցողականություն ցուցաբերելը, իհարկե, առանձնապես բարդ չէ, բայց մի հարց, այնուամենայնիվ, արժե հնչեցնել․ իսկ պրն Օսկանյանը, Քոչարյանի օրոք տասը տարի զբաղեցնելով արտգործնախարարի պաշտոնը, քանի՞ անգամ է իր «շեֆին» այդ նույն խորհուրդը տվել։ Չէ՞ որ այդ տարիներին Արցախի հարցով Հայաստանի քաղաքականությունը մոտավորապես հետևյալն էր՝ «այդպիսի հարց չկա, մենք այդ հարցը լուծել ենք, Հայաստանն էլ դեռ 100 տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում»։ Ու քանի որ արտգործնախարարը հենց ինքն էր՝ պետք է ենթադրել, որ համաձայն էր այդ քաղաքականության հետ, հակառակ դեպքում հրաժարական կտար։ Եվ երկրորդ հարցը․ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ Օսկանյանը քաղաքական գործունեություն ծավալելու հայտ ներկայացրեց և անգամ ընտրությունների մասնակցեց, քարոզարշավի ընթացքում քանի՞ անգամ հայտարարեց, որ ճիշտը «իրական խաղաղություն բերելու» դիմաց 7 շրջանները վերադարձնելն է։ 

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
Հաջորդ հոդվածըՉԻ. Լուսե անցքը քո…