‘ՉԻ. ՀՀ ԱԳՆ-ն պարտքեր ունի միջազգային կազմակերպություններին ‘

944

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Պարզվում է` Հայաստանի ԱԳՆ-ն մի քանի տարվա կուտակված պարտք ունի միջազգային կազմակերպություններին` անդամավճարների առումով: Այդ մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ 2013-ի ծրագրերի մասին Աժ Արտաքին հարաբերությունների եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում խոսեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն 96 միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների եւ ԱՊՀ կառույցների անդամակցային վճարումներ է կատարում: Նա ասել է, որ 2013 թվականին կկատարվեն տարեկան վճարումներ, ինչպես նաեւ՝ նախորդ տարիներից կուտակված պարտքի մասնակի մարում: Թե կոնկրետ քանի՞ տարվա պարտք ունի ՀՀ ԱԳՆ-ն, եւ կոնկրետ ո՞ր միջազգային կազմակերպությունների անդամավճարները չի վճարվել, Նալբանդյանը, սակայն, չի նշել»:

Նշենք, որ հիշյալ նիստի ժամանակ Նալբանդյանին մի շարք հարցեր են հղել ԱԺ պատգամավորները; ԱԳՆ պաշտանական կայքէջում դրա մասին հաղորդագրությունում սակայն, մեջբերված են միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորների հարցերը եւ դրանց պատասխանները: Մինչդեռ, նախարարին հարցեր են ուղղել նաեւ, մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը:   

Նախորդ հոդվածը‘Գիշերային աղմկալի ձերբակալություններ Վրաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ ԱՄՆ նախագահի թեկնածուները ցեղասպանության մասին չխոսեցին. մեկնաբանում են քաղաքագետները ‘