‘«ՉԻ». Քվեարկության ժամանակ բռնությունները խրախուսվելու են’

1007

«Քվեարկության ընթացքում, իհարկե, կարող են լինել բռնության առանձին դեպքեր, բայց խնդիրն այն է, թե արդյոք դրանք կազմակերպված բնո՞ւյթ են ունեցել, նպատակ են հետապեդել խեղաթյուրելո՞ւ ընտրողի ազատ կամքի արտահայտությունը», հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկաչյանը։

«ՉԻ» — Այսինքն, ըստ Տիգրան Մուկուչյանի, քվեարկության ընթացքում ընտրողների նկատմամբ կարող է բռնություն կիրառվել նաև հենց այնպես, առանց հետին մտքի, «հավեսի համար»։ Ասենք՝ քվեարկության ժամանակ ընտրատեղամաս են մտնում մի քանի խուլիգաններ և սկսում դուբինկաներով ծեծել ընտրողներին՝ առանց «ընտրողի ազատ կամքի արտահայտությունը խեղաթյուրելու նպատակ հետապնդելու»։ Օրինակ՝ ի նշան բողոքի, որ Սիրիայում արյունահեղությունը շարունակվում է: Ավելին՝ «բռնության առանձին դեպքերը» կարող են նույնիսկ դաստիարակչական նշանակություն ունենալ: Օրինակ՝ ծեծողներր կարող են հայտարարել, թե իրենց նպատակն այն է, որ բոլոր ընտրողները գործեն ընտրական օրենսգրքի տառին և ոգուն համապատասխան։ Հետևաբար՝ նման միջադեպերր չեն կարող ստվեր նետել առաջիկա ընտրությունների վրա, որոնք, ինչպես նախապես հայտարարված է, լավագույնն են լինելու։

Նախորդ հոդվածը‘Երևանում սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Հ1-ով քաղաքական գովազդի մեկ րոպեն կարժենա 80 հազար դրամ’