‘ՉԼ։.1/8 եզրափակիչ. «Արսենալ» – «Բարսելոնա»֙ 0-2․ Լիոնել Մեսսիի դուբլը հաղթանակ է պարգևում (տեսանյութ)’

1178

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ և պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց:

Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին դաշտի տերերը: «Զինագործներն» աչքի էին ընկնում գրագետ գործողություններով, ինչի արդյունքում հյուրերը միայն խաղակեսի վերջնամասում ակտիվացավ: Այդուհանդերձ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ խաղակեսում պայքարն ավելի ակտիվ էր, ինչից շահեցին կատալոնացիները: 71-րդ րոպեին Լուիս Էնրիկեի սաներն օգտվեցին «Արսենալի» դիրքային գրոհի ձախողումից, և Լիոնել Մեսսին բացեց հանդիպման հաշիվը: Նշենք, որ կարիերայի ընթացքում Մեսսին առաջին անգամ կարողացավ գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը Չելսիի» կազմում Չեխը 6 անգամ խաղացել է Մեսսիի դեմ և նրանից գոլ բաց չի թողել):

Նախքան հանդիպման ավարտը «Բարսելոնան» ևս մեկ գոլ խփեց. 83-րդ րոպեին Մեսսին դիպուկ իրացրեց «զինագործների» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 16-ին:

ԱՐՍԵՆԱԼԲԱՐՍԵԼՈՆԱ

0-2 (0-0)

MC

 

0-1՝ Լիոնել Մեսսի 71՛, 0-2՝ Լիոնել Մեսսի 83՛ (11մ)

 

ԱՐՍԵՆԱԼ. 33.Պետր Չեխ, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 24.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Օզիլ, 15.Ալեքս Չեմբերլեն (14.Թեո Ուոլքոտ, 50), 16.Աարոն Ռեմսի, 34.Ֆրանսիս Կոկելեն (20.Մատյե Ֆլամինի, 82), 12.Օլիվյե Ժիրու (23.Դանի Ուելբեք, 72), 17.Ալեքսիս Սանչես

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Զգուշացում՝ Նաչո Մոնրեալ 6՛ (Ա), Խերարդ Պիկե 85՛ (Բ) ; Մրցավար՝Ջունեյտ Չակիր (Թուրքիա)

 

35

ԳՆԴԱԿԻ %

65

7 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (5)

13

ՏՈՒԳԱՆՔ

14

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահին՝ քվեարկության արդյունքները կեղծելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. Յուվենտուս» – «Բավարիա»֙ 2-2․ Թուրինցիները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’