ՉԼ․ «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

236

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ։

A խմբում «Լիվերպուլն» ընդունեց Ամստերդամի «Այաքսին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի եւ կամերունցի պաշտպան Ժոել Մատիպի գոլերի շնորհիվ:

Խմբի մյուս հանդիպումը շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։

«Լիվերպուլն» ու «Այաքսն» ունեն 3-ական միավոր եւ երկրորդ ու երրորդ տեղերում են։

B խմբում գերմանական «Բայերը» 2:0 հաշվով ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից», բելգիական «Բրյուգեն» 4:0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Պորտուին»։

«Բրյուգեն» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Ավելի վաղ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզենին» եւ առավելության հասել 2:0 հաշվով։

C խմբում «Բավարիան» 6 միավորով առաջատարն է։ «Բարսելոնան» ու «Ինտերն» ունեն 3-ական միավոր։

D խմբում ֆրանսիական «Մարսելն» ընդունեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Այս խմբում ավելի վաղ պորտուգալական «Սպորտինգը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։

«Սպորտինգը» 6 միավորով խմբի առաջատարն է։ «Տոտենհեմը» 3 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Այնտրախտը»։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Լիվերպուլ» — «Այաքս»՝ 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 17, Ժոել Մատիպ, 89 — Մոհամեդ Կուդուս, 27

Սեպտեմբերի 14

«Գլազգո Ռեյնջերս» — «Նապոլի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․  «Նապոլի»՝ 3 (1 խաղ),  «Լիվերպուլ»՝ 3, «Այաքս»՝ 3 միավոր, «Գլազգո Ռեյնջերս» (1 խաղ)՝ 0։

B խումբ

«Բայեր» — «Աթլետիկո»՝ 2:0 (տեսանյութ)

Ռոբերտ Անդրիխ, 84, Մուսա Դիաբի, 87

«Պորտու» — «Բրյուգե»՝ 0:4 

Ֆերան Ժուտլա, 15, 11մ, Կամալ Սովա, 47, Անդրեաս Սկով Օլսոն, 52, Անտոնիո Նուսա, 89

Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 6, «Բայեր»՝ 3, «Աթլետիկո»՝ 3 միավոր, «Պորտու»՝ 0:

C խումբ

«Բավարիա» — «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)

Լուկաս Էրնանդես, 50, Լերոյ Սանե, 54

«Վիկտորիա Պլզեն» — «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 20, Դենզել Դյումֆրիս, 71

Հեռացում՝ Պավել Բուխա («Վիկտորիա Պլզեն»), 61

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 6, «Բարսելոնա»՝ 3 միավոր, «Ինտեր»՝ 3, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Մարսել» — «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 0:1

Իեսպեր Լինդստրյոմ, 43

«Սպորտինգ» — «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ

Պաուլինյո, 90, Արթուր Գոմես, 90+3

Մրցաշարային դրություն․ «Սպորտինգ»՝ 6 միավոր, «Տոտենհեմ»՝ 3,  «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3, «Մարսել»՝ 0։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները. ՀՀ ՊՆ
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» հաղթեց Չեխիայում, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)