‘ՉԼ․ Բրիտանիայում սպասվում է մեկնող չվերթների ռեկորդ’

882

Մեծ Բրիտանիայում մայիսի 31-ին սպասվում է օդանավերի ռեկորդային թվով մեկնումներ՝ պայմանավորված Չեմպիոնների լիգայի «անգլիական» եզրափակիչով, հաղորդում է mirror.co.uk-ը։

Հունիսի 1-ին Մադրիդում Եվրոպայի ակումբային չեմպիոնի գավաթը կվիճարկեն Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։

Մայիսի 31-ին նախատեսված է մոտ 9 հազար մեկնում՝ մեծ մասը Մադրիդ։

Նախորդ ռեկորդը գրանցվել է 2018թ․ մայիսի 25-ին՝ 8 հազար 854 մեկնող չվերթ։

Մադրիդի «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում հունիսի 1-ին կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Գլխավոր մրցավարն է 42-ամյա սլովենացի Դամիր Սկոմինան

Նախորդ հոդվածը‘Norway Chess. Լեւոն Արոնյանի մրցակիցները’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների հնգյակում’