‘ՉԼ․ Խումբ G․ «Չելսի» – «Պորտու»֙ 2:0, «Դինամո Կիեվ» – «Մաքաբի Թել-Ավիվ»֙ 1:0 (տեսանյութ)’

1035

Վճռորոշ խաղերում «Չելսին» առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ, իսկ Կիևի «Դինամոն» հաղթեց «Մաքքաբիին»: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով. 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարկանոն, իսկ 52-րդ րոպեին աչքի ընկավ Վիլիանը: «Դինամո»-«Մաքքաբի» հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին խփեց Գարմաշը: 

Այսպիսով, «Չելսին» 13 միավորով առաջին հորիզոնականով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, «Դինամոն» 11 միավորով երկրորդն է, «Պորտուն» մնաց 10 միավորով և կխաղա Եվրոպայի լիգայում, իսկ «Մաքքաբիին» այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել:

 

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, G խումբ

«Չելսի» — «Պորտու»՝ 2:0
Գոլերը՝ Մարկանո 12’/ինքնագոլ, Վիլիան 52′

 «Դինամո» — «Մաքքաբի»՝ 1:0
Գոլը՝ Գարմաշ 16′

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՉԵԼՍԻ 6 4 1 1 13 3 13
2 ԴԻՆԱՄՈ Կ. 6 3 2 1 8 4 11
3 ՊՈՐՏՈՒ 6 3 1 2 9 8 10
4 ՄԱԿԱԲԻ Թ-Ա 6 0 0 6 1 16 0

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ հանձնակատարն անդրադարձել է ԶԼՄ-ների դեմ բռնություններին, այդ թվում՝ մեր կայքին ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ E․ «Բայեր» – «Բարսելոնա»֙ 1:1, «Ռոմա» – «ԲԱՏԷ»֙ 0:0 (տեսանյութ)’