ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

498

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եւ իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը։

Բենզեման դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում, «Ռեալը» պարտվել է 3։4 հաշվով։ Ալկանտարան փոխանցումների 96 տոկոս ճշգրտությամբ օգնեց «Լիվերպուլին» հաղթել «Վիլյառեալին»՝ 2։0։ Սիլվան խփեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը։ Ֆոյտը մեծ օգուտ տվեց «Վիլյառեալին» պաշտպանությունում եւ երկրորդ խաղից առաջ որոշակի շանսեր պահպանելու համար։

ՈւԵՖԱ-ի կայքում ընթանում է քվեարկություն։

Նախորդ հոդվածըՖրենկի դե Յոնգը դժգոհ է Չավիից եւ մտադիր է հեռանալ
Հաջորդ հոդվածըՌուսաստանը զրկվեց հոկեյի ԱԱ-2023-ն անցկացնելու իրավունքից