ՉԼ․ «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» եւ ՊՍԺ-ի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

247

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը։

E խմբում Իտալիայի չեմպիոն «Միլանը» Ավստրիայում չկարողացավ հաղթել «Զալցբուրգին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Խմբի մյուս խաղում ավելի վաղ խորվաթական «Դինամո Զագրեբը» 1:0 հաշվով պարտության էր մատնել Լոնդոնի «Չելսիին»։

F խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» Շոտլանդիայում 3:0 հաշվով առավելության հասավ «Սելթիկի» նկատմամբ։

Խմբի մյուս խաղում ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին»։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ։

Պորտուգալական «Բենֆիկան» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Զալցբուրգ» — «Միլան»՝ 1:1 

Նոա Օկաֆոր, 28  —  Ալեքսիս Սալեմակերս, 40

«Դինամո Զագրեբ» — «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Միսլավ Օրշիչ, 13

F խումբ

«Սելթիկ» — «Ռեալ Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 56, Լուկա Մոդրիչ, 60, Էդեն Ազար, 77

«ՌԲ Լայպցիգ» — «Շախտյոր Դոնեցկ»՝ 1:4

Մոհամեդ Սիմական, 57  —  Մարիան Շվեդ, 16, 58, Միխայիլ Մուդրիկ, 76, Լասինա Տրաորե, 85

G խումբ

«Սեւիլիա» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0:4 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 20, 67, Ֆիլ Ֆոդեն, 58, Ռուբեն Դիաշ, 90+2

«Բորուսիա Դորտմունդ» — «Կոպենհագեն»՝ 3:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 35, Ռաֆայել Գերեյրու, 42, Ջուդ Բելինգեմ, 86

H խումբ

ՊՍԺ — «Յուվենտուս»՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 5, 22  —  Ուեսթոն Մաքենի, 53

«Բենֆիկա» — «Մաքաբի Հայֆա»՝ 2:0

Ռաֆայել Սիլվա, 50, Ալեխանդրո Գրիմալդո, 54

Նախորդ հոդվածըԶինվոր է սպանվել
Հաջորդ հոդվածըՊույոլ․ Հիմա աշխարհի լավագույն ռմբարկուներն են Բենզեման ու Լեւանդովսկին