ՉԼ․ «Վիլյառեալը» նվաճեց փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը (տեսանյութ)

440

«Վիլյառեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը։ Ձյան պատճառով մեկ օրով հետաձգված խմբայի մրցաշարի վերջին տուրի խաղում իսպանական թիմը Բերգամոյում 3։2 հաշվով հաղթեց իտալական «Ատալանտային»։

F խմբում «Վիլյառեալը» վաստակեց 10 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։ «Ատալանտան» 6 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ Խմբում առաջին տեղը գրավել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

խումբ

«Ատալանտա» — «Վիլյառեալ»՝ 2:3(տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 71, Դուվան Սապատա, 80 — Առնո Գրունեւելդ, 3, 51, Էթյեն Կապու, 42

«ՄանչեսթերՅունայթեդ» — «ՅանգԲոյզ»՝ 1։1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 9 — Ֆաբիան Ռիդեր, 42

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 11, «Վիլյառեալ»՝ 10, «Ատալանտա»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 5։

Նախորդ հոդվածը«Նապոլին» «Լեսթեր Սիթիին» դուրս թողեց Եվրոպայի լիգայից, այլ արդյունքներ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵվրոպայի լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները