ՉԼ․ «Փյունիկը» պարտվեց «Ցրվենա Զվեզդային»՝ 0:5

362

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հյուրընկալվեց «Ցրվենա Զվեզդային»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:5 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գանան ներկայացնող հարձակվող Օսման Բուկարին, աչքի ընկան նաեւ զամբիացի կիսապաշտպան Քինգզ Կանգվան եւ սերբ կիսապաշտպան Ստեֆան Միտրովիչը։ Բուկարիի մեկ գոլն էլ մրցավարը չգրանցեց VAR-ի կիրառումից հետո։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 9-ին։

Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) — «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։ 

«Ցրվենա Զվեզդա» — «Փյունիկ» զույգի պարտվողը կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) — «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին եւ 25-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ցրվենա Զվեզդա» — «Փյունիկ»՝ 5:0

Օսման Բուկարի, 29, 44, 70, Քինգզ Կանգվա, 33, Ստեֆան Միտրովիչ, 77

Հեռացում՝ Միլան Ռոդիչ («Ցրվենա Զվեզդա»), 90, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԱդրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Հաջորդ հոդվածըԻրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է