ՉԼ․ «Փյունիկը» 4:1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» եւ դուրս եկավ երրորդ փուլ(տեսանյութ)

302

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով եւ դուրս եկավ երրորդ փուլ՝ առաջինը Հայաստանի ակումբներից։

«Դյուդելանժը» խաղի հաշիվը բացեց 21-րդ րոպեին։ Աչքի ընկավ Մարոկկոն ներկայացնող հարձակվող Մոհսին Հասանը։

24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Փյունիկի» բրազիլացի պաշտպան Ժունինյոն։

54-րդ րոպեին «Փյունիկի» երկրորդ գոլը խփեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։

76-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

85-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Լուկա Յուրիչիչը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Դյուդելանժը» հաղթել էր 1:0 հաշվով։

Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) — «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:4 (առաջին խաղ՝ 1:0)

Մոհսին Հասան, 21 — Ժունինյո, 24, Լուկա Յուրիչիչ, 54, 85, Յուսուֆ Օտուբանջո, 76

Նախորդ հոդվածըԶինվորի կյանքը փրկել չհաջողվեց
Հաջորդ հոդվածըՉավի․ Չեմ ցանկանում դառնալ նոր Գվարդիոլա