‘ՉԼ ¼ . «Սիթին» կամային հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1174

ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և երկու խաղերի արդյունքով ձեռք բերեց կիսաեզրափակչի ուղեգիրը:

«Քաղաքայինները» միայն հանդիպման առաջին 20 րոպեներին մրցակցին թույլ տվեցին տիրել նախաձեռնությանը, իսկ հետո սկսեցին վերահսկել գնդակը: Առաջին խաղակեսում գոլ խփելու ամենաիրական պահը չիրացրեց Սերխիո Ագուերոն. նա վրիպեց իր իսկ վաստակած 11-մետրանոցը իրացնելիս:

Ընդմիջումից հետո պահեր առանձնապես չկային: Միայն հանդիպման վերջնամասում` 76-րդ րոպեին Կևին Դե Բրյույնեն կարողացավ դիպուկ հարվածով գրավել Տրապպի դարպասը: Փարիզցիները խաղը փրկել չկարողացան:

Չեմպիոնների լիգա. ¼ եզրափակիչ. 2-րդ խաղ

«Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ` 1-0

Գոլերը` Դե Բրյույնե, 76 (1-0)

Չիրացրած 11մ.` Ագուերո

Զգուշացումներ` Ֆերնանդինյո, 72 – Տրապ, 29; Պաստորե, 67; վան դեր Վիլ, 68:

Նախորդ հոդվածը‘Զոհված մեր հերոս զինվորականների ամբողջական ցանկը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Ռեալ»-ը հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’