‘ՉԼ.«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» ` 2-0․ Կատալոնական ակումբը դուրս մնաց լիգայի խաղարկությունից (տեսանյութ)’

1641

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» մրցաշարի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Կատալոնական թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ պատասխան խաղում 0:2 հաշվով պարտություն կրեց:

«Վիսենտե Կալդերոնում» կայացած հանդիպման առաջին կեսում «Բարսելոնան» հարձակման գծում տպավորիչ գործողություններով աչքի չընկավ, իսկ մադրիդցիներին հաջողվեց խփել այդքան անհրաժեշտ գոլը. 36-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը:  

Երկրորդ խաղակեսի մեծ մասն անցավ «Ատլետիկոյի» կիսադաշտում, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստների բոլոր ջանքերն ապարդյուն էին: Հանդիպման վերջնամասում Ֆիլիպե Լուիսի հիանալի խաղից հետո Անդրես Ինյեստան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գրիզմանը և իր թիմին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց:

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-ԲԱՐՍԵԼՈՆԱ

2-0 (1-0)

MC

 

1-0՝ Անտուան Գրիզման 36՛, 2-0՝ Անտուան Գրիզման 88՛ (11մ)

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 2.Դիեգո Գոդին, 3.Ֆիլիպե Լուիս, 19.Լուկաս, 20.Խուանֆրան, 6.Կոկե, 12.Աուգուստո Ֆերնանդես (15.Ստեֆան Սավիչ, 90), 14.Գաբի, 17.Սաուլ, 21.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո (22.Թոմաս Տեյե Պարթի, 74), 7.Անտուան Գրիզման (16.Անխել Կորեա, 90)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես (20.Սերխիո Ռոբերտո, 64), 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (7.Արդա Թուրան, 64), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Զգուշացում՝ Գաբի 69՛ (Ա), Դիեգո Գոդին 85՛ (Ա), Անխել Կորեա 90՛ (Ա), Կոկե 90՛ (Ա), Լուիս Սուարես 70՛ (Բ), Նեյմար 76՛ (Բ), Անդրես Ինյեստա 87՛ (Բ), Արդա Թուրան 90՛ (Բ) ; Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

 

29

ԳՆԴԱԿԻ %

71

9 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (4)

20

ՏՈՒԳԱՆՔ

10

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Նոր տվյալներ մեր կորուստների մասին. Զոհերի թիվը 92’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բենֆիկա» – «Բավարիա» ` 2-2․ Մյունխենյան ակումբը կիսաեզրափակիչ փուլում է (տեսանյութ)’