‘ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում պարտվեց ԱԻԿ-ին և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)’

1030

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր շվեդական ԱԻԿ-ին: Կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր երևանյան ակումբի հաղթանակով 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում մեր թիմը բավականին հաջող խաղ ցուցադրեց, սակայն այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերին առաջ մղեց Հենոկ Գոյտոմը: Ընդամենը 5 րոպե անց 34-ամյա հարձակվողը ևս մեկ անգամ գրավեց երևանյան թիմի դարպասը: 62-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որը հյուրերի կազմում անվրեպ իրացրեց Սեբաստիան Լարսոնը: 77-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ի կազմում հաշիվը կրճատեց Անտոն Կոբյալկոն փոքր-ինչ հույս տալով խաղընկերներին: Ցավոք մինչև խաղավարտ Վարդան Մինասյանի սաներին չհաջողվեց 2-րդ գոլը հեղինակել ու հաշիվը մնաց անփոփոխ՝ 3-1:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Արարատ-Արմենիա»-ն զիջեց ԱԻԿ-ին և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում: 

ԱԻԿ — «Արարատ-Արմենիա»՝ 3:1

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն խուզարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը’
Հաջորդ հոդվածը‘Մ19 Եվրո-2019. Հայաստանի հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց’