‘ՉԼ. «Արսենալը» հաղթեց, բայց պայքարը կշարունակի «Մոնակոն» (տեսանյութ)’

878

Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Մոնակո»-«Արսենալ» պատասխան հանդիպումը: Լոնդոնում կայացած խաղում «զինագործները» 1:3 հաշվով պարտություն էին կրել, ինչը նշանակում էր` պայքարը շարունակելու համար պատասխան խաղում պետք էր հաղթել առնվազն 3:0 հաշվով:

«Արսենալի» ֆուտբոլիստները միայն առաջին խաղակեսի միջնամասում կարողացան լիովին վերգտնել իրենց խաղը և վտանգավոր գրոհներ կազմակերպել, որոնցից մեկն էլ ավարտվեց Օլիվյե Ժիրուի գոլով: Նախքան ընդմիջման գնալը լոնդոնյան թիմն ունեցավ հաշիվը կրկնապատկելու հնարավորություններ, սակայն Դանիել Սուբաշիչն առաջին կեսում այլ գոլեր բաց չթողեց: 

Հյուրերի նվազագույն հաշվով առավելությունը պահպանվեց մինչև 79-րդ րոպեն, երբ Աարոն Ռեմսին հաշիվը դարձրեց 2:0: Ավելին Արսեն Վենգերի սաներին չհաջողվեց անել: 

«Արսենալը» մոտ էր 1/4 եզրափակչին, սակայն չբավարարեց մեկ գոլը: Դիմակայության հաշիվը 3:3 է, և «Մոնակոն» պայքարը շարունակում է մրցակցի հարկի ավելի շատ խփած գոլերի շնորհիվ:

ՄՈՆԱԿՈ ԱՐՍԵՆԱԼ

0-2 (0-1)

MC

0-1՝ Օլիվյե Ժիրու 36՛, 0-2՝ Աարոն Ռեմսի 79՛

 

ՄՈՆԱԿՈ. 1.Դանիել Սուբաշիչ, 2.Ֆաբինյո, 3.Լայվին Կուժավա, 5.Այմեն Աբդենուր, 13.Վոլոս, 7.Նաբիլ Դիրար (21.Էլդերսոն Էչյեջիլե, 86), 8.Ժոաու Մոուտինյու, 22.Ջեֆրի Կոնդոգբիա, 28.Ժերեմի Տուլալան, 9.Դիմիտար Բերբատով, 10.Դիմիտար Բերբատով (15.Բերնարդու Սիլվա, 70), 23.Անտոնի Մարտյալ (17.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 60)

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ (3.Կիրան Գիբս, 83), 39.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Յեզիլ, 19.Սանտի Կասորլա, 34.Ֆրանսիս Կոկելեն (16.Աարոն Ռեմսի, 63), 12.Օլիվյե Ժիրու, 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք (14.Թեո Ուոլքոտ, 72)

Զգուշացում՝ Ջեֆրի Կոնդոգբիա 52՛ (Մ), Ալեքսիս Սանչես 42՛ (Ա)
Մրցավար՝ Սվեն Օդվար Մոեն (Նորվեգիա)

 

38

ԳՆԴԱԿԻ %

62

3 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (7)

13

ՏՈՒԳԱՆՔ

11

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Կոնստանտինովկայում ՃՏՊ-ի պատճառով անկարգություններ են սկսվել’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Ատլետիկոն» 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) ‘