‘ՉԼ. Արտագնա խաղում«Չելսին» խաղաղ ելք կնքեց «ՊՍԺ»-ի հետ (տեսանյութ)’

876

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց «Չելսիին», որի պատճառով նախորդ խաղարկությունում դուրս էր մնացել 1/4 եզրափակչից:

«Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: 36-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բրանիսլավ Իվանովիչը, իսկ փարիզյան թիմը պատասխան գնդակը խփեց երկրորդ խաղակեսում. 54-րդ րոպեին աչքի ընկավ Էդինսոն Կավանին:

Այսպիսով, մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ «Չելսին» Լոնդոն է վերադառնում պայքարը շարունակելու քիչ թե շատ լավ հնարավորությամբ: Թիմեր միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 11-ին:

 

ՊՍԺ ՉԵԼՍԻ

1-1 (0-1)

MC

0-1՝ Բրանիսլավ Իվանովիչ 36՛, 1-1՝ Էդինսոն Կավանի 54՛

 

ՊՍԺ. 30.Սալվատորե Սիրիգու, 2.Տիագու Սիլվա, 5.Մարկինյոս, 17.Մաքսվել, 23.Գրեգորի Վան դեր Վիլ, 32.Դավիդ Լուիզ, 14.Բլեզ Մատուիդի, 24.Մարկո Վերատի, 9.Էդինսոն Կավանի, 10.Զլատան Իբրահիմովիչ, 22.Էսեկիել Լավեսի (27.Խավյեր Պաստորե, 81)

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս (8.Օսկար, 83), 7.Ռամիրես, 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (23.Խուան Կուադրադո, 79), 19.Դիեգո Կոստա (18.Լոիկ Ռեմի, 82)

Զգուշացում՝ Գրեգորի Վան դեր Վիլ 53՛ (Պ), Մարկո Վերատի 79՛ (Պ), Բրանիսլավ Իվանովիչ 66՛ (Չ), Սեսկ Ֆաբրեգաս 73՛ (Չ)
Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա)

 

54

ԳՆԴԱԿԻ %

46

13 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

2 (1)

19

ՏՈՒԳԱՆՔ

20

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Շախտյորը» և «Բավարիան» գրանցեցին գոլազուրկ ոչ ոքի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Ուեյն Ռունիի սիմուլյացիան ու մրցավարի (շարժանկար, տեսանյութ)’