‘ՉԼ. «Բավարիան» հաղթեց «Յուվենտուսին».Մյունխենիցները նույնպես քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)’

1320

Թուրինում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ «Ալյանց Արենայում» կայացած պատասխան խաղում դժվարին պայքարում հաղթանակ տոնեցին դաշտի տերերը:

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին «Բավարիայի» ֆուտբոլիստները պաշտպանությունում գրագետ չխաղացին, ինչի արդյունքում Պոլ Պոգբան առաջ մղեց հյուրերին: Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Խոսեպ Գվարդիոլայի սաները պատասխան գոլ խփելու փոխարեն բաց թողեցին ևս մեկը. 28-րդ րոպեին Ալվարո Մորատայի հրաշալի անցումից հետո Կուադրադոն երկրորդ գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի դարպասը: 

Երկրորդ կեսում «Բավարիան» համեմատաբար ակտիվ խաղաց, ինչը տվեց իր արդյունքը: 73-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացրած ժամանակի առաջին րոպեին Թոմաս Մյուլլերը վերականգնեց հաշվի հավասարությունը, ինչի արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

Լրացուցիչ ժամանակում երկրպագուների հրաշալի աջակցության պայմաններում «Բավարիային» հաջողվեց երկու գոլ խփել և 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճել. 108-րդ րոպեին աչքի ընկավ Տյագո Ալկանտարան, իսկ 110-րդ րոպեին՝ Կինգսլի Կոմանը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, լոնդոնյան թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. գոլի հեղինակ դարձավ Էլնենին: Արսեն Վենգերի թիմին չհաջողվեց ավելին անել. 14 րոպե անց Լուիս Սուարեսը խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 88-րդ րոպեին Լիոնել Մեսսին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

ԲԱՎԱՐԻԱՅՈՒՎԵՆՏՈՒՍ

4-2 (0-2)

MC

 

0-1՝ Պոլ Պոգբա 6՛, 0-2՝ Խուան Կուադրադո 28՛, 1-2՝ Ռոբերտ Լեվանդովսկի 73՛, 2-2՝ Թոմաս Մյուլեր 90՛, 3-2՝ Տիագու Ալկանտարա 108՛, 4-2՝ Կինգսլի Կոման 110՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա (18.Խուան Բեռնատ, 46), 21.Ֆիլիպ Լամ, 27.Դավիդ Ալաբա, 7.Ֆրանկ Ռիբերի (6.Տիագու Ալկանտարա, 101), 14.Չաբի Ալոնսո (29.Կինգսլի Կոման, 60), 23.Արթուրո Վիդալ, 32.Ջոշուա Կիմիխ, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 11.Դուգլաս Կոստա, 25.Թոմաս Մյուլեր

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 12.Ալեքս Սանդրո, 15.Անդրեա Բարցալյի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ, 33.Պատրիս Էվրա, 6.Սամի Խեդիրա (27.Ստեֆանո Ստուրարո, 68), 10.Պոլ Պոգբա, 11.Հերնանես, 9.Ալվարո Մորատա (17.Մարիո Մանջուկիչ, 72), 16.Խուան Կուադրադո (37.Ռոբերտո Պերեյրա, 89)

 

Զգուշացում՝ Ջոշուա Կիմիխ 44՛ (Բ), Արթուրո Վիդալ 48՛ (Բ), Ռոբերտ Լեվանդովսկի 51՛ (Բ), Տիագու Ալկանտարա 109՛ (Բ), Խուան Բեռնատ 112՛ (Բ), Սամի Խեդիրա 29՛ (Յ), Ալվարո Մորատա 38՛ (Յ), Շտեֆան Լիխշտայներ 48՛ (Յ), Լեոնարդո Բոնուչի 53՛ (Յ), Խուան Կուադրադո 71՛ (Յ), Ռոբերտո Պերեյրա 103՛ (Յ), Ստեֆանո Ստուրարո 112՛ (Յ) ; Մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

 

69

ԳՆԴԱԿԻ %

31

26 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (11)

19

ՏՈՒԳԱՆՔ

26

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

 

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բարսելանա» – «Արսենալ» 3-1․ Կատալոնական ակումբը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. ««Լեսթերից» հեռանալու մտադրություն չունեմ»’