‘ՉԼ. «Բավարիա» – «Շախտյոր» 7-0․ Մյունխենցիները դուրս են գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’

1022

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բավարիա»-«Շախտյոր» պատասխան խաղում մյունխենցիները տպավորիչ հաղթանակ տոնեցին և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան:

Առաջին խաղում գոլեր չէին գրանցվել, իսկ «Ալյանց Արենայում» արձանագրվեց 7 գոլ` բոլորը դաշտի տերերի հեղինակմամբ: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին «Շախտյորը» հայտնվեց ոչ նախանձելի դրության մեջ. Ալեքսանդր Կուչերը կարմիր քարտ ստացավ և հյոււրերի դարպասին նշանակվեց 11 մետրանող հարված, որը դիպուկ իրացրեց Թոմաս Մյուլերը:

Նախքան ընդմիջման գնալը «Բավարիան» մեկ գոլ էլ խփեց. 34-րդ րոպեին աչքի ընկավ Ժերոմ Բոատենգը, իսկ երկրորդ կեսում Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը գրավեցին Ֆրանկ Ռիբերին, Թոմաս Մյուլլերը, Հոլգեր Բադշտուբերը, Ռոբերտ Լևանդովսկին և Մարիո Գյոտցեն:

 

ԲԱՎԱՐԻԱ ՇԱԽՏՅՈՐ Դ.

7-0 (2-0)

MC

1-0՝ Թոմաս Մյուլեր 4՛ (11մ), 2-0՝ Ջերոմ Բոատենգ 34՛, 3-0՝ Ֆրանկ Ռիբերի 49՛, 4-0՝ Թոմաս Մյուլեր 52՛, 5-0՝ Հոլգեր Բադշտուբեր 63՛, 6-0՝ Ռոբերտ Լեվանդովսկի 75՛, 7-0՝ Մարիո Գյոտցե 87՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 27.Դավիդ Ալաբա, 28.Հոլգեր Բադշտուբեր (4.Դանթե, 67), 7.Ֆրանկ Ռիբերի (18.Խուան Բեռնատ, 59), 19.Մարիո Գյոտցե, 31.Բաստյան Շվայնշտայգեր, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Արյեն Ռոբեն (20.Սեբաստյան Ռոդե, 19), 25.Թոմաս Մյուլեր

ՇԱԽՏՅՈՐ Դ.. 30.Անդրեյ Պյատով, 5.Ալեքսանդր Կուչեր, 13.Վյաչեսլավ Շեվչուկ, 33.Դարիո Սռնա, 44.Յարոսլավ Ռակիցկի, 6.Տարաս Ստեպանենկո, 8.Ֆրեդ, 20.Դուգլաս Կոստա (7.Վելինգտոն Նեմ, 79), 29.Ալեքս Տեյշեյրա (77.Իլսինյո, 70), 9.Լուիզ Ադրիանու, 28.Թայսոն (38.Սերգեյ Կրիվցով, 9)

Հեռացում՝ Ալեքսանդր Կուչեր 3՛ (Շ)
Զգուշացում՝ Հոլգեր Բադշտուբեր 26՛ (Բ), Ջերոմ Բոատենգ 38՛ (Բ), Դուգլաս Կոստա 38՛ (Շ)
Մրցավար՝ Ուիլյամ Կոլում (Շոտլանդիա)

 

66

ԳՆԴԱԿԻ %

34

25 (13)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (0)

15

ՏՈՒԳԱՆՔ

5

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Լոնդոնայն պուրակում հավերժացրել են փայտփորիկի մեջքին նստած ճանապարհորդող աքիսին’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Չելսի» – «ՊՍԺ» 2-2․ Ֆրանսիական ակումբը լրացուցիչ ժամանակում խփած երկրորդ գնդակի շնորհիվ դուրս է գալիս 1/4 եզրափակիչ(տեսանյութ)’