‘ՉԼ. «Բարսելանա» – «Արսենալ» 3-1․ Կատալոնական ակումբը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’

1499

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» շարունակում է պայքարը մրցաշարի ընթացիկ խաղարկությունում: 

1/8 եզրափակիչ փուլի երկու խաղերում էր կատալոնական թիմն առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ: Լոնդոնում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ պատասխան խաղում արձանագրվեց 3:1 հաշիվը: Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին. Լուիս Սուարեսի գրագետ խաղից և փոխանցումից հետո Նեյմարը գրավեց Օսպինայի պաշտպանած դարպասը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, լոնդոնյան թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. գոլի հեղինակ դարձավ Էլնենին: Արսեն Վենգերի թիմին չհաջողվեց ավելին անել. 14 րոպե անց Լուիս Սուարեսը խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 88-րդ րոպեին Լիոնել Մեսսին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

ԲԱՐՍԵԼՈՆԱԱՐՍԵՆԱԼ

3-1 (1-0)

MC

 

1-0՝ Նեյմար 18՛, 1-1՝ Մոհամեդ Էլ Նենի 51՛, 2-1՝ Լուիս Սուարես 65՛, 3-1՝ Լիոնել Մեսսի 88՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 6.Դանի Ալվես, 18.Խորդի Ալբա, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ (7.Արդա Թուրան, 77), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (20.Սերխիո Ռոբերտո, 72), 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 5.Գաբրիել Պաուլիստա, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 24.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Օզիլ, 20.Մատյե Ֆլամինի (34.Ֆրանսիս Կոկելեն, 45), 35.Մոհամեդ Էլ Նենի, 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք (14.Թեո Ուոլքոտ, 73), 45.Ալեքս Իվոբի (12.Օլիվյե Ժիրու, 73)

 

Զգուշացում՝ Արդա Թուրան 79՛ (Բ), Մատյե Ֆլամինի 32՛ (Ա), Գաբրիել Պաուլիստա 35՛ (Ա), Ալեքսիս Սանչես 50՛ (Ա), Օլիվյե Ժիրու 85՛ (Ա) ;Մրցավար՝ Սերգեյ Կարասյով (Ռուսաստան)

 

62

ԳՆԴԱԿԻ %

38

17 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

18 (4)

8

ՏՈՒԳԱՆՔ

11

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ դեսպան Սվետալսկու հետ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիան» հաղթեց «Յուվենտուսին».Մյունխենիցները նույնպես քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)’