‘ՉԼ. «Զենիթ» — «Մալագա»՝ 2:2’

835

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ՝ ոչ-ոքի 2:2  խաղաց իսպանական «Մալագայի» հետ:

Չնայած հյուրերը դեռ նախորդ տուրում ապահովել էին փլեյ-օֆի ուղեգիրը, եւ Ռուսաստան էին ժամանել երկրորդ կազմով, սակայն դա նրանց չխանգարեց հավասար պայքար մղել Ռուսաստանի ուժեղագույն եւ հարուստ ակումբի հետ: Իսպանացիները խաղասկզբում օգտվելով «Զենիթի» դարպասապահի եւ պաշտպանների կոպիտ սխալներից, երկու գնդակ խփեցին: Երկրորդ խաղակեսում «Զենիթը» կարողացավ բեկում մտցնել խաղում եւ հավասարեցնել հաշիվը, սակայն ավելին անել չկարողացան:

Այս հանդիպումից հետո «Մալագան» վաստակեց 11 միավոր եւ շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Զենիթը» 4 միավորով վերջին տեղում է:

Այս խմբի «Անդերլեհտ» — «Միլան» հանդիպումը կկայանա 23:45-ին:

Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար

C խումբ

«Զենիթ» — «Մալագա»` 2:2

Դանի՝ 49, Ֆայզուլին՝ 86 – Բուոնանոտե, 8՝ Ֆերնանդես՝ 9

Նախորդ հոդվածը‘Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարն ուժի մեջ կմտնի մի քանի րոպեից ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ֆինանսավորումը ‘