‘ՉԼ. «Զենիթ»-«Վալենսիա»՝ 2-0. «Զենիթը» գլխավորեց H խումբը(տեսանյութ)’

929

ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով  հաղթեց «Վալենսիայինն»՝ այդպիսով տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը՝ խմբային փուլում:

«Պետրովսկիում» ընթացող հանդիպման 15-րդ րոպեին Ձյուբայի փոխանցումից հետո «Վալենսիայի» դարպասը գրավեց Օլեգ Շատովը:

74-րդ րոպեին էլ գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Ձյուբան: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դաննին:

Իսպանիայում թիմերի միջև կայացած հանդիպումը նույնպես ավարտվել էր «Զենիթի» հաղթանակով՝ 2-3:

ԶԵՆԻԹ-ՎԱԼԵՆՍԻԱ 2-0 (1-0) MC
1-0՝ Օլեգ Շատով 15՛, 2-0՝ Արտյոմ Ձյուբա 74՛
ԶԵՆԻԹ. 1.Յուրի Լոդիգին, 4.Դոմենիկո Կրիշիտո, 6.Նիկոլաս Լոմբերտս, 13.Լուիշ Նետու (94.Ալեկսեյ Եւսեեւ, 86), 19.Իգոր Սմոլնիկով (14.Արթուր Յուսուպով, 65), 24.Էսեկիել Գարայ, 10.Դանի, 17.Օլեգ Շատով (5.Ալեքսանդր Ռյազանցեվ, 84), 28.Աքսել Վիտսել, 7.Հալկ, 22.Արտյոմ Ձյուբա
ՎԱԼԵՆՍԻԱ. 24.Խաումե Դոմենեխ, 2.Ժոաու Կանսելու (17.Ռոդրիգո Դե Պաուլ, 79), 3.Ռուբեն Վեզու, 14.Խոսե Գայա, 23.Այմեն Աբդենուր, 8.Սոֆիան Ֆեգուլի, 10.Դանիել Պարեխո, 15.Էնցո Պերես (12.Դանիլո, 73), 21.Անդրե Գոմեշ, 9.Պակո Ալկասեր, 37.Mir (22.Սանտի Մինա, 56)
Հեռացում՝ Ռուբեն Վեզու 80՛ (Վ) ; Զգուշացում՝ Դոմենիկո Կրիշիտո 17՛ (Զ), Արթուր Յուսուպով 71՛ (Զ), Աքսել Վիտսել 78՛ (Զ), 45՛ (Վ) ; Մրցավար՝ Սվեն Օդվար Մոեն (Նորվեգիա)
47 ԳՆԴԱԿԻ % 53
14 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (4)
20 ՏՈՒԳԱՆՔ 14
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
5 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4


Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Ֆուտբոլիստը պետք է անի այն, ինչ կարողանում է»’
Հաջորդ հոդվածը‘Գոդին. «Սուարեսը լավագույն «9» համարն է աշխարհում»’