‘ՉԼ. «Լիվերպուլ»-ն անհավանական հաղթանակ է տոնում «Բարսելոնա»-ի դեմ խաղում ու դուրս գալիս եզրափակիչ (տեսանյութ)’

803

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնա»-ին:
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց Դիվոկ Օրիգին: Գոլից հետո «կապտանռնագույններ»-ը մի քանի լավ հնարավորություն ունեցան, սակայն հուսալի խաղաց տանտերերի բրազիլացի դարպասապահ Ալիսոնը:
Ընդմիջանը Հենդերսոնին փոխարինեց Ջորջինո Վեյնալդումը: Հոլանդացին 54-րդ ու 56-րդ րոպեներին 2 գոլ խփեց՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը՝ 3:3: 79-րդ րոպեին տանտերերն արագ խաղարկեցին անկյունայինն ու Օրիգին ևս մեկ գոլ խփեց: Կատալոնացիները նետվեցին առաջ, սակայն մնացած ժամանակահատվածում ոչինչ չկարողացան անել:

Այսպիսով մերսիսայդցիներն անհավանական քամբեք են իրականացնում ու հայտնվում եզրափակչում:

«Լիվերպուլ» — «Բարսելոնա»՝ 4:0

Նախորդ հոդվածը‘Մաքրուհին ՉԼ-ի Գավաթը աղբամանն է նետել’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Մադրիդում’