‘ ՉԼ. Մադրիդի «Ռեալը» մեկնարկել է անչափ վստահ հաղթանակով (տեսանյութ)’

1158

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» մեկնարկել է անչափ վստահ հաղթանակով:

Լոպետեգիի թիմը G խմբի առաջին տուրում հանդիպեց «Ռոմայի» հետ: Մադրիդցիներն ամբողջ խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն մրցակցի նկատմամբ: 

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջում: Իսկոն փայլուն հարված կատարեց տուգանայինից ու առաջ մղեց իր թիմին:

Երկրորդ կեսում «Ռեալը» խփեց ևս երկու գնդակ: 58-րդ րոպեին Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո Բեյլը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման վերջում էլ Մարիանոն այս խաղում ևս մեկ փայլուն գոլի հեղինակ դարձավ ու ձևակերպեց վերջնական հաշիվը` 3:0:

Խմբի մյուս խաղում «Վիկտորիա Պլզենը» տանը ոչ-ոքի` 2:2 խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Կրմենչիկը, իսկ մոսկովյան ակումբից առաջին գոլը խփեց Չալովը, հանդիպման վերջին վայրկյաններին էլ Վլասիչը ոչ-ոքի կորզեց իր թիմի համար:

Այսպիսով, G խմբում առաջատար դարձավ «Ռեալը»` 3 միավորով: «Վիկտորիա Պլզենն» ու ԲԿՄԱ-ն ունեն մեկական միավոր:

ՌԵԱԼ Մ.-ՌՈՄԱ 3-0 (1-0)  
1-0՝ Իսկո 45՛, 2-0՝ Գարեթ Բեյլ 58՛, 3-0՝ Մարիանո Դիաս 90՛
ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Դանիել Կարվախալ, 4.Սերխիո Ռամոս, 5.Ռաֆայել Վարան, 12.Մարսելո, 8.Տոնի Կրոոս, 10.Լուկա Մոդրիչ (24.Դանի Սեբալյոս, 85), 14.Կազեմիրո, 22.Իսկո, 9.Քարիմ Բենզեմա (20.Մարկո Ասենսյո, 62), 11.Գարեթ Բեյլ (7.Մարիանո Դիաս, 73)
ՌՈՄԱ. 1.Ռոբին Օլսեն, 11.Ալեքսանդր Կոլարով, 20.Ֆեդերիկո Ֆասիո, 44.Կոստաս Մանոլաս, 16.Դանիելե Դե Ռոսի, 22.Zaniolo (7.Լորենցո Պելեգրինի, 54), 24.Ալեսսանդրո Ֆլորենցի, 42.Սթիվեն Նզոնզի (14.Պատրիկ Շիկ, 69), 9.Էդին Ջեկո, 17.Ջենգիզ Ունդեր, 92.Ստեֆան Էլ Շարավի (8.Դիեգո Պերոտի, 62)
Զգուշացում՝ Սերխիո Ռամոս 23՛ (Ռ), Դանիելե Դե Ռոսի 44՛ (Ռ), Էդին Ջեկո 76՛ (Ռ) ; Մրցավար՝ Բյորն Կայպերս (Հոլանդիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
59 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 41
30 (11) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 12 (4)
7 ՏՈՒԳԱՆՔ 4
16 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 11
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի նախագահը քննադատել է ՊՍԺ-ի ղեկավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»(տեսանյութ)’