‘ՉԼ. Մադրիդի «Ռեալ»-ը 3 տարին անընդմեջ դուրս է գալիս եզրափակիչ (տեսանյութ)’

2545

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում՝ Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո»-ում ընդունել էր «Բավարիա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Ջոշուա Կիմիխը: 8 րոպե անց մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը: Երկրորդ կեսի առաջին րոպեին մյունխենցիների դարպասապահի անվստահ խաղից օգտվեց Բենզեման և իր հաշվին դուբլ գրանցեց: 63-րդ րոպեին գերմանական կողմը ևս մեկ անգամ հավասարեցրեց հաշիվն, այս անգամ աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը: Հանդիպման մնացած հատվածում «Բավարիա»-ն այդպես էլ չկարողացավ իր հաղթական գոլը խփել ճանապարհը զիջեց իսպանական գրանդին:

Այսպիսով, «արքայական ակումբ»-ը երկու խաղերի արդյունքում առավելության է հասնում մյունխենյան թիմի նկատմամբ և 3 տարին անընդմեջ դուրս գալիս ՉԼ-ի եզրափակիչ:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա Մյունխեն»՝ 2:2 (առաջ խաղ՝ 2:1)

Քարիմ Բենզեմա, 11, 46 — Ջոշուա Կիմիխ, 3, Խամես Ռոդրիգես, 63

Նախորդ հոդվածը‘Փուլ 1-ին` 45/56. ՀՀԿ-ն տապալեց առաջին քվեարկությունը’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում Երեւանից. փողոցները նորից փակ են ‘