‘ ՉԼ. «Յուվենտուս» – «Մանչեսթեր Սիթի»֙ 1-0, «Բորուսիա Մ․» – «Սեվիլյա» 4-2 (տեսանյութ)’

1159

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 5-րդ տուրում D խմբում հաղթանակներ տոնեցին Թուրինի «Յուվենտուսը» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Թուրինյան թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ. միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Մարիո Մանջուկիչը:

Գերմանիայում կայացած հանդիպումն առավել գոլառատ ստացվեց. «Բորուսսիան» 4 գոլ խփեց «Սևիլյայի» դարպասը և բաց թողեց երկուսը: Դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Շտինդլը, մեկական գոլ խփեցին Ջոնսոնն ու Ռաֆայելը, իսկ հյուրերից աչքի ընկան Վիտոլոն ու Բանեգան:

Այժմ «Յուվենտուսը» գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 11 միավոր: «Մանչեսթեր Սիթին» ունի 9 միավոր, «Բորուսիան»` 5, իսկ «Սևիլյան» մնաց 3 միավորով:

 

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, D խումբ

«Յուվենտուս» — «Մանչեսթեր Սիթի»` 1:0
Գոլը` Մանջուկիչ 18′ 

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Սևիլյա»` 4:2
Գոլերը` Շտինդլ 29′, 83′, Ջոնսոն 68′, Ռաֆայել 78′ — Վիտոլո 82′, Բանեգա 90+1′

Նախորդ հոդվածը‘ՉԼ. ՉԼ․ Խումբ C. «Ատլետիկո Մադրիդ» – «Գալաթասարայ»֙ 2-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Marca. Ֆերգյուսոնը Ռոնալդուին համոզում է վերադառնալ «Ման. Յունայթեդ»’