‘ՉԼ. «Ռեալը» հաղթեց «Շալկե 04»-ին (տեսանյութ)’

1004

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մրցաշարի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում հյուրընկալվել էր «Շալկե 04»-ին:

«Ֆելտինս Արենա» մարզադաշտում կայացած խաղում մադրիդցիները երկու անպատասխան գնդակ խփեցին: 26-րդ րոպեին Դանիել Կարվախալի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «Ռեալին», իսկ երկրորդ կեսում` 79-րդ րոպեին, Ռոնալդուի փոխանցումից հետո խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մարսելոն:

Ընդհանուր առմամբ, Կարլո Անչելոտիի սաները չցուցադրեցին իրենց հնարավորությունների առավելագույնը, իսկ «Շալկե 04»-ը փակ ֆուտբոլ խաղաց: Նախքան Ռոնալդուի գոլը գերմանական թիմը կարողանում էր վերահսկել գնդակի տեղաշարժը, իսկ հետո նախաձեռնությունը լիովին զիջելով` հանդիպման ընթացքը բեկելու առանձնակի ցանկություն չդրսևորեց:

Նշենք նաև, որ 33-րդ րոպեից «Շալկե 04»-ը խաղում էր առանց առաջատար Կլաս-Յան Հունտելարի, ով վնասվածք ստացավ և խաղադաշտում տեղը զիջեց Ֆելիքս Պլատեին: 

Հավելենք, որ թիմերը միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 10-ին:

ՇԱԼԿԵՌԵԱԼ Մ.

0-2 (0-1)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 26՛, 0-2՝ Մարսելո 79՛

 

ՇԱԼԿԵ. 40.Տիմոն Վելնրոյթեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 15.Դենիս Աոգո, 22.Ացուտո Ուտիդա, 31.Մատիյա Նաստասիչ, 32.Ժոել Մատիպ, 9.Քեվին-Պրինս Բոատենգ, 12.Մարկո Հոգեր (7.Մաքս Մայեր, 80), 33.Ռոման Նոյշտադեր (3.Յան Կիրխոֆ, 57), 13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 25.Կլաս Յան Հունտելաար (36.Platte, 33)

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (17.Ալվարո Արբելոա, 82), 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 16.Silva, 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 85), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 78)

 

Զգուշացում՝ Քեվին-Պրինս Բոատենգ 34՛ (Շ), Ռոման Նոյշտադեր 45՛ (Շ), Յան Կիրխոֆ 63՛ (Շ), Տոնի Կրոոս 10՛ (Ռ)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

39

ԳՆԴԱԿԻ %

61

8 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (4)

15

ՏՈՒԳԱՆՔ

9

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բազել» — «Պորտու»` 1:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ’