‘ՉԼ. «Ռեալ»-ը հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1330

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադշատում ընդունեց «Վոլֆսբուրգ»-ին և 3 անպաստախան գնդակ ուղարկեց գերմանական թիմի դարպասը:

Մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ աչքի ընկնելով հանդիպման 16-րդ, 17-րդ և 77-րդ րոպեներին:

Այս կերպ, «Ռեալ»-ն ընդհանուր 3-2 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: Ի դեպ, մադրիդյան թիմը 6-րդ տարին անընդմեջ դուրս է գալիս Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի 1/2 եզրափակիչ:

Նախորդ հոդվածը‘ՉԼ ¼ . «Սիթին» կամային հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը «Բարսելոնայից» 45 միլիոն աշխատավարձ է պահանջում’