‘ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Խաղից առաջ(տեսանյութ)’

1028

 ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Խաղից առաջ(տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի անցած խաղարկությունում կատալոնական «Բարսելոնան» կարողացավ ուժեղ գտնվել անգլիական «Մանչեսթեր Սիթիից»: «Քաղաքաբնակաները» երբեք քառորդ եզրափակիչ դուրս չեն եկել, մինչդեռ թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նման հաջողության հասել է իսպանական «Մալագայի» եւ «Վիլյառեալի» հետ: Չիլիացի մարզչի խոսքերի համաձայն՝ անցած մրցաշրջանում կատալոնացիներից կրած պարտությունից իրենց դասեր են քաղել եւ պատրաստ են ընթացիկ խաղարկությունում հասնել ռևանշի:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մանչեսթերում կայացած խաղում «Բարսան» հաղթեց 2:0 հաշվով, գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին եւ Դանի Ալվեշը:

Պայմանական կազմերը.

«Մանչեսթեր Սիթի»՝ Հարտ, Սաբալետա, Մանգալա, Կոմպանի, Կլիշի, Ֆերնանդինյո, Ֆերնանդո, Նասրի, Սիլվա, Միլներ, Ագուերո:

Խաղին չի մասնակցի անգլիական թիմի կիսապաշտպան Յայա Տուրեն, ով որակազրկված է:

«Բարսելոնա»՝ Բրավո, Ալբա, Մասկերանո, Պիկե, Ալվեշ, Ինյեստա, Բուսկետս, Ռակիտիչ, Նեյմար, Մեսսի, Սուարես:  

Վերջին խաղերը

«Մանչեսթեր Սիթի» — «Նյուքասլ» 5:0 (Ագուեր 2՛ 11մ, Նասրի 12՝, Ջեկո 21՛, Սիլվա  51՛, 53՛)
«Բարսելոնա» — «Մալագա» 0:1 (Խուանմի 7՛)

Վերջին արդյունքները (բոլոր մրցաշարերում)

«Մանչեսթեր Սիթի» ՀՀՈՈՊՊ
«Բարսելոնա»՝ ՊՀՀՀՀՀ

Նախորդ հոդվածը‘«Բորուսիայի» նախագահ. «Ուլտրաների մուտքը մարզադաշտ կարգելվի»’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Յուվենտուս» — «Բորուսիա» Դ. Խաղից առաջ (տեսանյութ)’