‘ՉԼ. 1/8 եզրափակիչ. «ՊՍԺ» – «Չելսի» 2-1. Զլատանն ու Կավանին ապահովում են փարիզեցիների հաղթանակը’

1159

«Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Զլատան Իբրահիմովիչը: Խաղակեսի վերջին րոպեին «Չելսին» անկյունայինի խաղարկումից հետո վերականգնեց հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Ջոն Օբի Միկելը: 

Փարիզյան թիմի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Էդինսոն Կավանին, ով 74-րդ րոպեին խաղադաշտ էր դուրս եկել Լուկա Մոուրայի փոխարեն:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 9-ին, Լոնդոնում:

ՊՍԺ-ՉԵԼՍԻ 2-1 (1-1) MC
1-0՝ Զլատան Իբրահիմովիչ 39՛, 1-1՝ Ջոն Օբի Միկել 45՛, 2-1՝ Էդինսոն Կավանի 78՛
ՊՍԺ. 16.Կեւին Տրապ, 2.Տիագու Սիլվա, 5.Մարկինյոս, 17.Մաքսվել, 32.Դավիդ Լուիզ, 6.Մարկո Վերատի (25.Ադրիեն Ռաբիո, 81), 7.Լուկաս (9.Էդինսոն Կավանի, 74), 8.Տիագու Մոտտա, 11.Անխել Դի Մարիա, 14.Բլեզ Մատուիդի (27.Խավյեր Պաստորե, 81), 10.Զլատան Իբրահիմովիչ
ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 6.Աբդուլ Ռահման Բաբա, 24.Գերի Կեյհիլ, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 10.Էդեն Ազար (8.Օսկար, 71), 12.Ջոն Օբի Միկել, 22.Վիլիան, 17.Պեդրո Ռոդրիգես, 19.Դիեգո Կոստա
Զգուշացում՝ Զլատան Իբրահիմովիչ 19՛ (Պ), Լուկաս 70՛ (Պ), Դավիդ Լուիզ 71՛ (Պ), Ջոն Օբի Միկել 38՛ (Չ), Պեդրո Ռոդրիգես 67՛ (Չ) ; Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա)
61 ԳՆԴԱԿԻ % 39
20 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (4)
16 ՏՈՒԳԱՆՔ 15
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Կիմ Չեն Իրը՝ արեւածիածանաճաճանչափայլ գերմարդը’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Թեյմուրյանը ճանաչվել է Իրանի ֆուտբոլի պատմության լավագույն իրանահայ ֆուտբոլիստ’